Ադրբեջանի Զինված ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը

Հրաչ Սահակյան 23.10.2020 - 22:40
23.10.2020 - 22:40 դիտում
Ադրբեջանի Զինված ուժերը նորից նշանառության տակ են առել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը՝ խատելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Հրթիռակոծության հետևանքով այրվել է ավտոմեքենա, ավերվել են հարակից տնտեսական նշանակության շենք-շինություններն ու խանութները: Վնասվել է նաև թաղամասը սնուցող գազատարը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն այս պահին կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Մարդկային կորուստներ՝ չկան:
Լուսանկարիչ` Դավիթ Ղահրամանյան
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ