Ադրբեջանի զինծառայողները դիտավորյալ հրդեհում են Երասխի բնակիչներին պատկանող և հարևան հողատարածքները. ՀՀ ՄԻՊ

6.08.2021 - 22:09 դիտում

Ադրբեջանի զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները: Ֆբ-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակում Երասխի անմիջական հարևանությամբ և հենց գյուղի ուղղությամբ: Գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերից մոտ 1 կմ հեռավորության վրա:

Ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կոպիտ կերպով խախտում են Երասխ և հարակից գյուղերի բնակիչների իրավունքները»,- նշել է Արման Թաթոյանը:

Նա հավելել է, որ հրդեհների պատճառով Երասխ և հարակից գյուղերի բնակիչները չեն կարողանում բնականոն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Դրանից բացի, կրակոցներն ու հրդեհները խաթարել են մարդկանց խաղաղ և բնականոն կյանքը Երասխում հատկապես:

🇦🇲, 🇬🇧, 🇷🇺
Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները:

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակում Երասխի անմիջական հարևանությամբ և հենց գյուղի ուղղությամբ: Գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերից մոտ 1 կմ հեռավորության վրա:

Ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կոպիտ կերպով խախտում են Երասխ և հարակից գյուղերի բնակիչների իրավունքները:

Հրդեհների պատճառով Երասխ և հարակից գյուղերի բնակիչները չեն կարողանում բնականոն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնեն: Դրանից բացի, կրակոցներն ու հրդեհները խաթարել են մարդկանց խաղաղ և բնականոն կյանքը Երասխում հատկապես:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

🇬🇧

The Azerbaijani military servicemen are deliberately setting fires to lands privately owned by people and to lands in their immediate vicinity with intentional criminal acts of arson near the RA Ararat province’s Yeraskh village.

Today, the Office of the Human Rights Defender received alarming-calls that the Azerbaijani Armed Forces started shootings in the immediate vicinity of, and in the direction of the RA Ararat province’s Yeraskh village using small and large caliber weapons. The village is located at a distance of around 1 km from Azerbaijani positions.

The shootings by the Azerbaijani Armed Forces grossly violate the rights of residents in Yeraskh and neighboring villages.

As a direct consequence of the fires, the residents of Yeraskh and neighboring villages are not able to conduct agricultural work. Moreover, the shootings and the fires set have destroyed the peace and normal life of people in Yeraskh especially.

Arman Tatoyan
The Human Rights Defender of Armenia

🇷🇺

Азербайджанские военнослужащие умышленными преступными действиями поджигают принадлежащие людям частные земли, которые находятся в непосредственной близости от села Ерасх Араратского района РА, а также земли в непосредственной близости от них.

Сегодня Аппарат Защитника прав человека Армении получил сообщения о том, что Вооруженные силы Азербайджана стреляют из малокалиберного и крупнокалиберного оружия в непосредственной близости от села Ерасх Араратского района, а также в сторону села. Село находится на расстоянии примерно 1 км от азербайджанских позиций.

Стрельба, которая ведётся Азербайджанскими Вооруженных силами грубо нарушают права жителей села Ерасх и соседних сел.

В результате пожаров жители села Ерасх и соседних сел не могут вести нормальные сельскохозяйственные работы.

Кроме того, стрельба и пожары нарушают мирную и нормальную жизнь людей в Ерасхе особенно.

Арман Татоян
Защитник прав человека Армении

Опубликовано ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia Пятница, 6 августа 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ