Ադրբեջանի բռնապետ Ալիևը այսօր Մյունխենի անվտանգության կոնֆերանսում որոշ կեղծ պնդումներ է արել. Բեգլարյան

19.02.2023 - 16:59 դիտում

Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տելեգրամի իր էջում անդրադարձել է Իլհամ Ալիևի կողմից Մյունխենի անվտանգության կոնֆերանսում հնչեցրած կեղծ պնդումներին:

«Ադրբեջանի բռնապետ Ալիևը այսօր Մյունխենի անվտանգության կոնֆերանսում որոշ կեղծ պնդումներ է արել, որոնց ի պատասխան կնշեի՝

  • ՄԱԿ-ի 1993թ. չորս բանաձևերը երկու կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները, այնինչ Ադրբեջանը չենթարկվեց դրանց և շարունակեց պատերազմը.
  • Այդ բանաձևերը Լեռնային Ղարաբաղի ուժերին են ճանաչում որպես հակամարտության կողմ, բայց ոչ Հայաստանին.
  • Խորհրդային Ադրբեջանի կառավարության պաշտոնական փաստաթղթերով՝ այս ընթացքում Արցախի տիրապետության տակ գտնվող բոլոր տարածքներում հաշվառված է միայն 17 մզկիթ, այնինչ Ալիևը պնդում է 67-ի մասին.
  • Մենք դիտավորյալ ոչ մի մզկիթ չենք ավիրել, նույնիսկ վերականգնել ենք Շուշիի մզկիթը, ինչպես նաև պահպանել ենք եղածները այնքանով որքանով կարողացել ենք:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ