Ադրբեջանի ԱԳՆ-ն Մակրոնի հայտարարությունները որակել է «անհիմն»

Աստղիկ Խաչատրյան 22.02.2024 - 11:52
22.02.2024 - 11:52 դիտում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահի հանդիպմանը, համատեղ մամուլի ասուլիսում Էմանուել Մակրոնի հայտարարություններին՝ դրանք որակելով «անհիմն»:

«Ֆրանսիական կողմը, որը 30 տարի չի խոսել տեղահանված ադրբեջանցիների իրավունքների մասին, չի կարող խոսել նաև իրենց կամքով, առանց հարկադրանքի Ադրբեջանի տարածքը լքած հայերի իրավունքների ու անվտանգության մասին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Բաքվում նաև դժգոհել են, որ Մակրոնն անհամաչափ է համարել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի պատասխան հարվածը:

«Հարկավոր է վերջ տալ նման կողմնակալ մոտեցումներին: Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը, որի նպատակը տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելը և խաղաղությանն ու կայունությանը խանգարելն է, որևէ արդյունք չի տա»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ