Ադրբեջանի ԱԳՆ-ն Իրանի դեսպանին բողոքի նոտա է փոխանցել պետական սահմանի վրա իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքի պատճառով

11.03.2023 - 18:35 դիտում

Բաքվում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին շաբաթ օրը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն: Նրան բողոքի նոտա է փոխանցվել՝ կապված երկու երկրների պետական սահմանին իրանական ռազմական ինքնաթիռի թռիչքների հետ: Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։

«Մարտի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող ռազմական ինքնաթիռը ժամը 09:44-ից մինչև 10:26-ը անդադար թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով՝ Զանգելանից մինչև Բիլասուվարի շրջան և հակառակ ուղղությամբ։ Ինքնաթիռը թռչում էր երկու երկրների պետական սահմանից 3-5 կմ հեռավորությամբ, իսկ որոշ դեպքերում՝ հենց պետական սահմանի վրայով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ