Ադրբեջանի ԱԳՆ-ն Անդրեա Վիկտորինին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար

Աննա Կոստանյան 16.05.2023 - 13:14
16.05.2023 - 13:14 դիտում

Բաքուն Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու համար:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն անընդունելի է համարել Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, և դրա համար պետք է ստեղծել միջազգային մեխանիզմ:

«Որևէ մեկը չպետք է խոչընդոտի ադրբեջանական կողմի ջանքերին՝ երկխոսելու հայ բնակչության հետ, և պետք է վերջ տրվի մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարություններին»,- նշել է Հաջիզադեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ