Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչությունը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Աննա Կոստանյան 4.07.2023 - 13:35
4.07.2023 - 13:35 դիտում

Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներով և անվտանգությամբ զբաղվելու փոխարեն Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների ագրեսիվ քարոզչությունը: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Պետական հեռուստատեսությամբ երկու տեսանյութ է հրապարակվել Լեռնային Ղարաբաղի դեմ նոր «Ռևանշ 3» գործողության մասին, առցանց հարցման մասնակիցների 83 %-ն այդ գործողությանն ասել է «այո»: Սա թշնամանքի աղաղակող դրսևորում է։ Միջազգային դատապարտումը և կանխարգելումը պարտադիր են»,- գրել է Բադալյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ