Ադրբեջանը հաստատել է՝ Հայաստանը Շուշիում «Իսկանդեր» համալիր է կիրառել

Աննա Կոստանյան 31.03.2021 - 14:16
31.03.2021 - 14:16 դիտում

Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր, ադրբեջանական Ականազերծման գործողությունների գործակալությանը (ANAMA) հղումով գրում է Minval-ը: Այս մասին փոխանցում է Tert.am-ը ։

Նշվում է՝ Շուշիում ականազերծման և զինամթերքի վնասազերծման աշխատանքները սկսվել են անցյալ տարվա դեկտեմբերից, իսկ այս տարվա մարտի 15-ին քաղաքում տարածքների մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են երկու պայթած հրթիռների բեկորներ։

«Հրթիռի բեկորների աշխարհագրական կոորդինատներն են՝ 39 ° 45’38.10″ N 46 ° 44’33.90 “E և 39 ° 45’27.80” N 46 ° 45’25.80 “E: Գործակալության մասնագետների կողմից հրթիռի նույնականացման համարի (9M723) ստուգման ընթացքում պարզվել է, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրին: Նույնիսկ բաց ինտերնետային ռեսուրսներում որոնելիս կարելի է պարզել, որ 9M723 նույնականացման համարը պատկանում է «Իսկանդեր» հրթիռին», – ասված է հայտարարության մեջ:

Գործակալությունում ընդգծել են, որ այս ամենը հաստատում է, որ Հայաստանը Շուշի քաղաքի ուղղությամբ Ադրբեջանի դեմ օգտագործել է «Իսկանդեր»-ներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ