Ադրբեջանը հայտնել է Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին

1.10.2023 - 13:35 դիտում

Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Քյամրան Ալիևը տեղեկացրել է նաև, որ ավելի քան 300 անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Նա նշել է, որ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Գյանջայի հրթիռակոծության հետ կապված»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ