Ադրբեջանը դատապարտել է Հայաստանին աջակցելու վերաբերյալ Բորելի հայտարարությունները

Աննա Կոստանյան 14.11.2023 - 12:58
14.11.2023 - 12:58 դիտում

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարություններին: Բաքվից նշել են, թե Բորելի մեղադրանքները «սպառնալիք են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»:

«Այն ժամանակաշրջանում, երբ ԵՄ անդամ երկրները տառապում են ագրեսիվ անջատողականության միտումներից, մեր երկրի տարածքում անջատողականություն հրահրելու ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության փորձերը լուրջ մտահոգության աղբյուր են»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը։ Նա նաև նշել էր, որ ԵՄ-ն զգուշացնում է Ադրբեջանին, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ցանկացած խախտում անընդունելի է և կհանգեցնի «ծանր հետևանքների»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ