Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի. Նիկոլ Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 29.09.2022 - 01:57
29.09.2022 - 01:57 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Ադրբեջանի նոր հարձակման արդյունքում այսօր Հայաստանի տարածքում զոհվել է 3 հայ զինծառայող։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի»։

«Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումն ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ շրջաններում բացարձակ անհրաժեշտություն են»,- թվիթերյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ