Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Արշավիր Ղարամյանի ձերբակալության մասին

Աննա Կոստանյան 29.09.2023 - 17:48
29.09.2023 - 17:48 դիտում

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լաչինի անցակետում գերեվարվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Արշավիր Ղարամյանը։

Նշված տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Iravaban.net-ի աղբյուրը հայտնել է Լաչինի անցակետից ադրբեջանցիների կողմից գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գերեվարման մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ