Ադրբեջանական ընդդիմությունը դժգոհ է Ալիևից

Հրաչ Սահակյան 13.11.2020 - 22:43
13.11.2020 - 22:43 դիտում

Ադրբեջանական ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին դժգոհություն է հայտնել Շուշիում Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունից:  «Ֆեյսբուք»-ի իր էջում ադրբեջանցի ընդդիմադիրը նկար է հրապարակել Շուշիից և հարց է ուղղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, թե ինչ գործ ունեն Ռուսաստանի զինված ուժերը Շուշիում:

«Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ռուս խաղաղապահները մտել են Ստեփանակերտ ու Շուշի։ Ստեփանակերտի հետ կապված հարցը պարզ է: Ի՞նչ  գործ ունի ռուսական բանակը Շուշիում։ Մենք սպասում ենք կառավարության բացատրությանը»,- գրել է Ալինը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ