Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխ գյուղի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Աննա Կոստանյան 15.10.2021 - 17:18
15.10.2021 - 17:18 դիտում

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։

ՀՀ ԶՈՒ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ