Ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում օրվա մեջ երկրորդ անգամ խախտել է հրադադարը. ԼՂ ՊՆ

Աննա Կոստանյան 17.08.2023 - 17:27
17.08.2023 - 17:27 դիտում

Օգոստոսի 17- ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ ՊՆ-ից:

«Ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը»,- ասված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ