ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ

Աստղիկ Խաչատրյան 25.09.2021 - 21:06
25.09.2021 - 21:06 դիտում

Սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ:

Նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ հարթակներում Հայաստանի և Շվեդիայի միջև հաստատված համագործակցության խորացման հեռանկարներին։

Արարատ Միրզոյանը և Անն Լինդեն քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։

Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը և ծառացած հումանիտար խնդիրները՝ շեշտելով, որ տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության կարելի է հասնել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով` հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը։

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային ուղղված հստակ քայլերի իրականացումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ