ԱԳ նախարարի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Աննա Կոստանյան 8.06.2021 - 16:09
8.06.2021 - 16:09 դիտում

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ստորագրել է Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին, Գագիկ Ղալաչյանին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոններից ազատելու մասին որոշումները: Այս մասին տեղեկացել ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է հունիսի 7-ից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ