ԱԱԾ-ն ձերբակալել է Մուհամմադ Մ.-ին, որը հետախուզվում էր ԱՄՆ Ինտերպոլի կողմից

Աննա Կոստանյան 19.07.2023 - 18:23
19.07.2023 - 18:23 դիտում

Հուլիսի 18-ին, ժամը 04.25-ին, ՀՀ ԱԱԾ Այրումի սահմանային վերահսկողության բաժնում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Նիդերլանդների Թագավորության քաղաքացի 35-ամյա Մուհամմադ Մ.-ն: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

«Նա 2019 թ.-ից հետախուզվում էր ԱՄՆ Ինտերպոլի կողմից:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ:

Խափանման միջոցը՝ կալանք»,- ասված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ