ԱԱԾ-ն հայտնել է սահմանապահ ծառայության վիրավոր զինծառայողի անունը

Աննա Կոստանյան 15.06.2023 - 17:57
15.06.2023 - 17:57 դիտում

Այսօր Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում ստացած ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողն է Արթուր Արմենի Ազրոյանը (ծնվ. 2002 թ.)՝ հայտնում է ԱԱԾ-ն։

«Վիրավորում ստացած զինծառայողին այս պահին վիրահատում են, վիճակը գնահատվում է կայուն ծանր»,- տեղեկացվում է հաղորդագրությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ