Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կկայանա Աստանայում հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 13-ին. թեմաների թվում է Ուկրաինան, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Անկարայի երկկողմ հարաբերությունները: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո, որոշակիություն կա: Իսկապես, հանդիպումը պատրաստվում Է, բայց ոչ վաղը, այլ վաղը չէ՝ մյուս օրը»,-Պեսկովը լրագրողներին ասել Է երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 11-ին:
«Թեմաները հասկանալի են, դրանք, իհարկե, ե՛ւ Ուկրաինան Է, ե՛ւ երկկողմ հարաբերությունները, դե նաեւ ընդհանուր առմամբ կարծիքների փոխանակում՝ ընթացիկ գործերի շուրջ»,-նշել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: