Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

13.05.2022 - 19:39 դիտում

Մայիսի 14-ին, 15-ի և 18-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 16-ին շրջանների զգալի մասում, 15-ի և 18-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում՝ մայիսի 14-15-ը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 15-ի երեկոյան ժամերից, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ