Զելենսկին պատրաստ է անձամբ հանդիպել Պուտինի հետ՝ առանց միջնորդների

13.05.2022 - 20:06 դիտում

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել և զրուցել Վլադիմիր Պուտինի հետ՝ առանց միջնորդների և վերջնագրերի։

«Մոսկվայի հետ բանակցություններն օրեցօր բարդանում են: Ուկրաինայի հասարակությունը 8 տարի է՝ ցանկանում է խոսել Մոսկվայի հետ և հիմա էլ դրական է գնահատում այդպիսի հնարավորությունը»,- ասել է նա իտալական Rai1 հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Միաժամանակ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան երբեք չի ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ինչպես նաև չի ընդունի Դոնեցկի և Լուգանսկի ինքնավարությունը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Մոսկվան չի հրաժարվում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումից, սակայն դա անհնար է առանց նախապատրաստական աշխատանքների։ Խոսնակի կարծիքով՝ դեռևս չկա հնարավոր խաղաղության փաստաթուղթ, որի հիման վրա Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին կարող են վերջնական պայմանավորվածության գալ։

Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին։

Ապրիլի 26-ին էլ Պուտինն ասաց, որ ԴԺՀ-ը և ԼԺՀ-ը, անկախություն հռչակելով, օգտվեցին Կոսովոյում ստեղծված նախադեպից, և Ռուսաստանը հետագայում նրանց ռազմական օգնություն ցուցաբերեց՝ ամբողջովին ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ