Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար, բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Աստղիկ Խաչատրյան 31.07.2021 - 11:48
31.07.2021 - 11:48 դիտում

«Հարավկովկասյան երկաթուղին» տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների, կլինի անվճար:

Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով՝ ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը, հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ