Հոկտեմբերի 29-ին, ժամը 18:32-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի 26-րդ փողոցում տեղի է ունեցել մեկհարկանի շինության տանիքի փլուզում․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ փլուզվել է կիսակառույց մեկհարկանի շինության 6 երկաթբետոնե կառուցատարր (6 քմ)։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սամվել Ա․-ն (ծնված 2001 թ․), Մանվել Գ․-ն (ծնված 1971 թ․) և Գևորգ Կ․-ն (ծնված 1982 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները սահմանազատել են տարածքը: