Վիրավորներ և 1 զոհ՝ ՌԴ-ում մարդատար և բեռնատար գնացքների բախումից․ TACC

Աստղիկ Խաչատրյան 18.12.2024 - 22:19
18.12.2024 - 22:19 դիտում

ՌԴ Մուրմանսկի շրջանում երկհարկանի մարդատար գնացքը բախվել է բեռնատար գնացքին։ Մարդատար գնացքում եղել է 326 ուղևոր։

TACC-ի փոխանցմամբ՝ գնացքների բախման հետևանքով կա զոհ և 14 տուժած, մյուսների վիճակը ծայրահեղ ծանր է:

Ավելի ուշ աղբյուրը հայտնեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, 5 տուժածի վիճակը գնահատվում է ծանր, դեռահասինը՝ միջին ծանրության։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ