ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Աստղիկ Խաչատրյան 15.05.2024 - 20:21
15.05.2024 - 20:21 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը կարևորել է Երևանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովի անցկացումը՝ ընդգծելով ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված սերտ համագործակցության փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համատեղ ծրագրերը նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը:

Ըստ աղբյուրի՝ Օդիլ Ռենո Բասոն շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը ՎԶԵԲ տարեկան համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու համար: ՎԶԵԲ նախագահն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից է և փոխգործակցությամբ իրականացվում են արդյունավետ ծրագրեր:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ