Վենետիկի հանձնաժողով նախագիծ ենք ներկայացրել՝ ՄԻԵԴ վճիռներով ամրագրված խախտումների հիմքով 15 տարի հետ գնալու ու դատավորներին պատասխանատվության ենթարկելու. Գրիգոր Մինասյան

18.03.2022 - 21:11 դիտում

ՀՀ կառավարությունը սահմանադրական բարեփոխումների օրակարգ չի թելադրում և չի կանխորոշում պրոցեսները, որպեսզի այդ գործընթացը թափանցիկ լինի, և  հանձնաժողովն ինքը որոշի՝ ինչ մեթոդաբանությամբ ու ինչ օրակարգով է առաջ շարժվելու։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դատաիրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագիրը քննարկելու ժամանակ։

«ՄԻԵԴ վճիռներով, որպեսզի հետ գնանք և տեսնենք, թե կոնկրետ ինչ ենթադրյալ խախտման մասին է խոսքը՝ ասեմ, որ հիմա քննարկման փուլում է մի նախագիծ, որը ներկայացրել ենք Վենետիկի հանձնաժողով, որով փորձում ենք ՄԻԵԴ վճիռներով ամրագրված խախտումների հիման վրա՝ դատավորների խախտումներով, կարողանանք 15 տարի հետ գնալ, որպեսզի պատասխանատվության ենթարկենք։ Եթե ունենանք դրական եզրակացություն, ապա նախագիծն առաջ կտանենք»,- նշեց արդարադատության փոխնախարարը և հավելեց, որ գործող օրենսդրությամբ մինչև 2021թ. ապրիլ կարողանում են հետ գնալ և արդեն այդ գործերը վերհանել են՝ քննվում է:

«Միայն մեկ նկատառում ունեմ այդ մասով. շատ քիչ դեպքերում է, որ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնկրետ դատավորների ապօրինությունների հետևանքով են տեղի ունեցել մարդու իրավունքների խախտումները»,- ընդգծեց Գրիգոր Մինասյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ