Արթիկ խոշորացված համայնքի Վարդաքար բնակավայրը 600-ից ավելի բնակիչ ունի: Գյուղի մյուս խնդիրներին գումարում է նաեւ մանկապարտեզի բացակայությունը. այն 88-ի երկրաշարժից հետո վթարային է դարձել եւ չի շահագործվել, քայլեր ձեռնարկվել են մանկապարտեզի վերաբացման համար, վերանորոգում են փորձել կատարել, բայց ապարդյուն. նշում է Վարդաքարի վարչական ղեկավարը: