Ստեփանակերտում և Մարտակերտում նախատեսվում են չպայթած ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ

Գոհար Ստեփանյան 2.02.2021 - 10:37
2.02.2021 - 10:37 դիտում

ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր սակրավորները չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտ քաղաքում, Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում:

«Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում զենք-զինամթերքի պայթեցման աշխատանքներ է նախատեսում նաև Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել»,- հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ