ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքների շրջանակում այսօր այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ տարածքներ։
Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ տելեգրամյան ալիքը։
Նա հանդիպել է շփման գծում տեղակայված Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ։