Ստամբուլում Թիմբերլեյքի համերգի ժամանակ աhաբեկչություն է կանխվել

31.07.2025 - 17:12 դիտում

Ստամբուլում հուլիսի 27-ին ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի համերգի ժամանակ կանխվել է նախատեսված ահաբեկչական հարձակումը:

Այս մասին հայտնել են Թուրքիայի իշխանությունները:

Նշվում է, որ համերգից մեկ օր առաջ մի շարք ծայրահեղական խմբավորումներ լուրեր էին տարածել Ստամբուլի համալսարանի մարզադաշտի վրա, որտեղ պետք է ելույթ ունենար երգիչը, հարձակվելու ծրագրերի մասին։

Իրավապահ մարմինների աշխատակիցների արագ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել սպառնալիքը մինչև միջոցառման սկսվելը։ Համերգի ժամանակ անվտանգությունն ապահովել են ոստիկանության հազարավոր աշխատակիցներ, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատայիններ, հակաահաբեկչական ստորաբաժանումներ և քաղաքացիական հագուստով ոստիկաններ։

Համերգն անցել է առանց միջադեպերի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ