Սպիտակ-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից․ կան տուժածներ

Աննա Կոստանյան 2.04.2024 - 09:45
2.04.2024 - 09:45 դիտում

Ապրիլի 2-ին` ժամը 01։08-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղասար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը (մոտ 50 մ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Խ․ Գ․-ն (ծնված 1994 թ․) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։

Փրկարարները Խ․ Գ․-ին և Վ․ Գ․-ին ձորակից պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ