Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվել է զինծառայողների օրհնության կարգ

12.02.2022 - 23:28 դիտում

Փետրվարի 12-ին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է, նաև Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակության և երիտասարդների օրհնության օրը, որը նշվում է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից։

Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է տոնական Սուրբ պատարագ և կատարվել է զինծառայողների օրհնության կարգ։

Այնուհետև Առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել զինծառայողների պարգևատրման արարողություն: Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնող 20 զինծառայող պարգևատրվել է Արարատյան Հայրապետական թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով:

Պարգևները հանձնել է Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը: Նա  շնորհավորել է բոլորին և կոչ  արել  շարունակել նույն նվիրումով  իրականացնել մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու սրբազան առաքելությունը։

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ