«Սա Ադրբեջանի և Թուրքիայի նախապես ծրագրած լայնամասշտաբ ակցիան է». Ռուսաստանի Հայերի միությունը դիմել է Պուտինին՝ խնդրելով անհապաղ կանգնեցնել հակամարտությունը

Աննա Կոստանյան 28.09.2020 - 19:04
28.09.2020 - 19:04 դիտում

Tert.am:Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը Подъём թելեգրամ-ալիքի հետ զրույցում հայտնել է, որ սեպտեմբերի 28-ին մոտ 20 000 ռուսաստանաբնակ հայեր ցանկություն են հայտնել որպես կամավոր մեկնել Լեռնային Ղարաբաղ:

«Սա Ադրբեջանի և Թուրքիայի նախապես ծրագրած լայնամասշտաբ ակցիան է: Նրանք ցանկանում են, որ Ղարաբաղում ոչ մի հայ չմնա: Դրա համար նրանք օգտագործում են կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը: Ինքնաթիռներ չկան, անգամ հումանիտար օգնություն ուղարկել հնարավոր չէ: Արդեն մոտ 20 000 մարդ ցանկություն է հայտնել կամավորագրվելու»,- EADaily-ի փոխանցմամբ՝ ասել է Աբրահամյանը:

Վերջինս հավելել է, որ այդ առնչությամբ Ռուսաստանի հայերի միությունը ռազմական տրանսպորտ է խնդրել, որպեսզի մարդկանց ուղարկի Հայաստան:

Աբրահամյանը տեղեկացրել է նաև, որ Հայերի միությունը դիմել է Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով օգնել դադարեցնելու զինված հակամարտությունը:

«Մենք երել ժողով ենք ունեցել, մի քանի դրույթ ենք ընդունել, այդ թվում՝ դիմել նախագահին, բոլոր կառույցներին և խնդրել անհապաղ կանգնեցնել այս պատերազմը, որպեսզի Ռուսաստանն օգնի դադարեցնել հակամարտությունը և  օգնություն հատկացնի, այդ թվում՝ հումանիտար»,- ասել է ՌԴ Հայերի միության ղեկավարը:

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ