Սամվել Շահրամանյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ

9.09.2023 - 13:17 դիտում

Քիչ առաջ Սամվել Շահրամանյանը ընտրվել է ԼՂ նախագահ:

ԼՂ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը հայտնել է՝ միակ թեկնածուի օգտին կողմ է քվեարկել 22 պատգամավոր, դեմ՝ 1-ը։

Հիշեցնենք՝ ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 31-ին հայտարարել էր հրաժարական տալու մասին, սեպտեմբերի 1-ին նա հրաժարականի դիմումը ներկայացրել էր ԱԺ։

Մինչ հրաժարականը Արայիկ Հարությունյանը Գուրգեն Ներսիսյանին ազատել էր Արցախի պետնախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել էր Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ