Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել ավելի քան 1200 արցախցու

Գոհար Ստեփանյան 13.01.2021 - 10:24
13.01.2021 - 10:24 դիտում

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը շարունակում է օգնություն տրամադրել Արցախի բնակչությանը: Մասնագետները Մարտակերտ քաղաքում օգնություն են ցուցաբերել ավելի քան 250 բնակչի: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ տեղի բնակիչներին բժշկական օգնություն է ցուցաբերվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներում տեղակայված շարժական հոսպիտալներում։ Կազմվել են նաև բժշկական բրիգադներ, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերում հեռավոր շրջանների բնակիչներին։

Հոսպիտալների աշխատանքի մեկնարկից ի վեր բուժօգնություն է ստացել ավելի քան 1200 բնակիչ, այդ թվում՝ 157 երեխա։

Շարժական հիվանդանոց բուժօգնության համար դիմած բոլոր քաղաքացիները որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո ստացել են խորհրդատվություններ և անհրաժեշտ նշանակումներ:

Տեղի բնակիչների բողոքները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման, ատամնաբուժական օգնության հետ:

МОСН ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 բժշկական մասնագետ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ