Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում իրականացվելու է չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում

Գոհար Ստեփանյան 13.01.2021 - 10:55
13.01.2021 - 10:55 դիտում
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունու շրջանի Աշան-Նոր Շեն-Հացի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում:
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
ԱԻ ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է. անծանոթ առարկաներ կամ զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ