Ռուսաստանը չպետք է մեկուսանա և պատժի եվրոպական երկրների սովորական քաղաքացիներին. Լավրով

Աննա Կոստանյան 1.09.2022 - 16:46
1.09.2022 - 16:46 դիտում

Ռուսաստանը չպետք է մեկուսանա և պատժի եվրոպական երկրների սովորական քաղաքացիներին՝ ի պատասխան ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրումը սահմանափակելու ԵՄ որոշման: Նման համոզմունք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Կարծում եմ՝ չպետք է գնանք նույն ճանապարհով, սակայն կարձագանքենք հակառուսական պատժամիջոցների կազմակերպիչների և կատարողների քայլերին»,- մանրամասնել է դիվանագետը:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից հավելել են, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ կիրառել վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը սառեցնելու՝ ԵՄ-ի նախօրեին կայացված որոշմանը, որի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները քիչ վիզաներ կստանան, իսկ դրանց տրամադրման գործընթացն ավելի կբարդանա։

×

ԵՄ արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Պրահայում Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպումից հետո նշել է, որ Եվրոպան չպետք է խզի կապերը ռուս արվեստագետների, մշակույթի գործիչների, ուսանողների, լրագրողների հետ և վիզաներ տրամադրի ռուսաստանցիների առանձին խմբերի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ