Ռուսական գազի մատակարարումը Հայաստանում այսօր կդադարեցվի

Գոհար Ստեփանյան 14.01.2021 - 09:57
14.01.2021 - 09:57 դիտում

Ռուսական գազի մատակարարումը Հայաստան այսօր մեկ օրով կդադարեցվի՝ Վրաստանով անցնող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» մայրուղային խողովակաշարի վթարա-վերականգնողական աշխատանքի պատճառով:

Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»: Հաշվի առնելով ձմռան կեսին Աբովյանի ստորգետնյա պահեստարանից բնակչությանը վառելիքով անխափան ապահովելու խնդիրը՝ 24-36 ժամով համակարգից կանջատեն և՛ գազալցակայաններին, և՛ Երևանի ՋԷԿ-ին: Բաժանորդներին խնդրում են գազը խնայողաբար օգտագործել:

Չի բացառվում ժամանակ առ ժամանակ դադարեցվի նաև սպառողների գազն ու էլեկտրաէներգիան: Այս մասին էլ զգուշացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ