Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղից առաջ ասել է, թե ինչ է մտածում «Մանչեսթեր Սիթիի» մասին։
«Մանչեսթեր Սիթին» փոխարինեց «Բավարիային» Մադրիդի «Ռեալի» հետ մրցակցությունում։
Երկար ժամանակ մադրիդցիների գլխավոր մրցակիցը մյունխենյան ակումբն էր, սակայն վերջին տարիներին այս տեղը զբաղեցնում է անգլիական թիմը»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում Relevo-ն։
«Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» այժմ համաշխարհային ֆուտբոլի երկու լավագույն թիմերն են»,- հավելել է նա։
Աղբյուր ArmSport.am