ՌԴ Բելգորոդի մարզում կործանված Իլ-76 ռազմական օդանավում եղել է Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինվորական, որոնք փոխադրվել էին Բելգորոդի մարզ՝ փոխանակման նպատակով, հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
Բացի այդ, օդանավում եղել է ինքնաթիռի անձնակազմի 6 անդամ և ՌԴ պաշտպանության նախարարության 3 ուղեկցող անձ։
Ըստ Mash թելեգրամյան ալիքի տեղեկությունների՝ ուկրաինական կողմին նախազգուշացվել է գերիներին Բելգորոդ ծրագրված տեղափոխման մասին։ Փոխանակումը պետք է տեղի ունենար այսօր։
Նշվում է, որ Բելգորոդի մարզում Իլ-76-ի կործանման վայր է մեկնել հանձնաժողով՝ աղետի պատճառները պարզելու համար, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։