ՌԴ-ն սպորտի բնագավառում գերտերություն է, ուստի փորձի փոխանակումը կարևոր նշանակություն ունի. ՀՀ վարչապետը՝ ՌԴ սպորտի նախարարին

Աննա Կոստանյան 13.05.2022 - 18:06
13.05.2022 - 18:06 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են և մեր երկիրը պատրաստ է զարգացնել ու ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սպորտի:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՌԴ-ն նաև սպորտի բնագավառում է համարվում գերտերություն, ուստի այս ուղղությամբ փորձի փոխանակումն ու տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ունի կարևոր նշանակություն:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև սպորտի մասսայականացման կարևորությունը և այդ նպատակով մեր երկրում անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթի» մրցաշարեր տարբեր մարզաձևերում:

Օլեգ Մատիցինը նշել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու նպատակով:

Մասնավորապես, քննարկվել են տարբեր մարզաձևերում համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ