Արցախի փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում ՌԴ քաղաքացուն գտնելու նպատակով

Աննա Կոստանյան 13.05.2022 - 17:59
13.05.2022 - 17:59 դիտում
Մայիսի 11-ին՝ ժամը 10:50-ին, ԱԻ պետական ծառայության, փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման, հերթապահ օպերատիվ խումբը՝ հրամանատար մայոր Մհեր Ղուկասյանի ղեկավարությամբ, մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետի «Վոլգա» կոչվող հատված` 09.05.2022 թ ժամը 16:00-ի սահմաններում գետի տվյալ հատվածում անհետացած ՌԴ քաղաքացի, Օլգա Սանիկովային (ծնված. 1975 թ, բնակվում է Ստեփանակերտ քաղաքում) որոնելու նպատակով:
Հասնելով դեպքի վայր՝ խումբը գնահատել է իրավիճակը, քննարկել հնարավոր բոլոր սցենարներն ու օպերատիվ կերպով սկսել որոնողական աշխատանքները, որին ակտիվ կերպով մասնակցել են նաև ոստիկանության ծառայողները:
Որոնողական աշխատանքների ընթացքին և անձնակազմի գործողություններին հետևել է ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գնդապետ Մեխակ Արզումանյանը: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ծառայության տնօրենը ենթակա անձնակազմին տվել է մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ:
Նույն օրը՝ ժամը 15:20-ին նշված տարածք են մեկնել նաև ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի ու կապի բաժնի աշխատակիցները, ովքեր առավել բարդ տեղանքներում որոնումներն իրականացնելու համար կիրառել են նաև անօդաչու թռչող սարք:
Ցավոք, որոնումները դեռևս արդյունք չեն տվել, այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ