Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ճեղքել են պետական սահմանը Կիևի մարզի հատվածից: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական տեխնիկան անցել է «Վիլչա» անցակետով, որի ընթացքում ուկրաինացի զինվորականները մարտ են վարել:
Նշենք, որ սահմանապահ ստորաբաժանումները, կախված իրավիճակից, տեղակայվում են պահեստային դիրքերի վրա եւ գործում են Ուկրաինայի Զինված ուժերի եւ Ազգային գվարդիայի հետ փոխգործակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: