ՌԴ ռազմական գործողության նպատակներից մեկը Ուկրաինայի ապառազմականացումն է. Պեսկով

Աննա Կոստանյան 24.02.2022 - 15:52
24.02.2022 - 15:52 դիտում

Ուկրաինայի ապառազմականացման ռուսական գործողության ժամկետները կորոշի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Դա կախված կլինի գործողության արդյունավետությունից և դրա նպատակահարմարությունից: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ապառազմականացումը, որը Ռուսաստանի ռազմական գործողության նպատակներից մեկն է, նշանակում է երկրի ռազմական ներուժի չեզոքացում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ