ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Թուրքիայի հետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Աննա Կոստանյան 16.03.2021 - 15:42
16.03.2021 - 15:42 դիտում

Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում է բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Ռուսաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև բարեկամության և եղբայրության մասին պայմանագրի ստորագրման 100-ամյակի կապակցությամբ արված մեկնաբանության մեջ՝ փոխանցում է РИА Новости-ն:

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ում նշվում է, որ «այդ պայմանագիրը հիմնարար փաստաթղթերից մեկն է, որը երկու պետությունների միջև ժամանակակից հարաբերությունների հիմք է դրել»։

«Վերահաստատում ենք բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական գործակցության ընդլայնման, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկայի, արդյունաբերության և ենթակառուցվածքների հեռանկարային նախագծերի իրականացման, մշակութային, հումանիտար փոխանակումների և մարդկային շփումների կատարելագործման պատրաստակամությունը»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ