Ջալալ Հարությունյանի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ. Արծրուն Հովհաննիսյան

Աննա Կոստանյան 2.11.2020 - 17:38
2.11.2020 - 17:38 դիտում

Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի վիճակը մնում է կայուն ծանր մնալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին:

«Վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կայուն է», – ասաց Հովհաննիսյանը:

Ջալալ Հարությունյանի վիրավորման մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 27-ին: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումից հետո այժմ ինտենսիվ բուժման կուրս է անցնում:

Նկար
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ