Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը

Գոհար Ստեփանյան 5.05.2021 - 20:54
5.05.2021 - 20:54 դիտում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցում անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին:

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներին, այդ թվում` կրակի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի գործունեության համատեքստում»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ