Կրեմլն ուշադրությամբ է հետևել ընտրությունների վերաբերյալ Հայաստանից ստացված տեղեկատվությանը:
«Մենք շատ ուշադիր հետևում ենք Երևանից ստացված տեղեկատվությանը, մենք ողջունում ենք Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվությունն այն մասին, որ այս ընտրությունները կայացած են: Եվ, իհարկե, մենք տեսնում ենք, որ համոզիչ հաղթանակ է տարել Փաշինյանի կուսակցությունը», – լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ընտրության կապակցությամբ:
«Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցն է, գործընկերը և, իհարկե, կցանկանայինք, որ հայ ժողովրդի այս ընտրությունն օգներ հաղթահարել այն դժվարությունները, որոնք առկա են ներկայումս երկրում և դուրս գալ կայուն զարգացման ուղու վրա, այդ թվում` եռակողմ պայմանավորվածություններն իրականացնելու միջոցով, որոնք ձեռք են բերվել և ստորագրվել Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ», – ասել է Պեսկովը: