Մամուլում հրապարակված՝ «Երկրորդ հարկի պատուհանից 8-ամյա երեխա է ընկել. վիճակը ծանր է» վերտառությամբ հրապարակումների հետ կապված հայտնում ենք, որ երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։
Երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։
Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
«Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում:
Վերջին մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա: Ամռան այս օրերին նման դեպքերի թիվը նվազեցնելու համար, հորդորում ենք ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեխան ընկել է 2-րդ հարկի պատուհանից: